Ողբերգական դեպք Արմավիրում. «Լեքսուս»-ը մահացու վրաերթի է ենթարկել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ մամուլի ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ժամը 03:56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուսալեռ գյուղում՝ 1980 թ. ծնված  Գ. Մ.-ը «Lexus» մակնիշի 50 CG 888 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ 1989 թ. ծնված Գ. Հ.-ին, այնուհետև բախվել կայանած «Mercedes» մակնիշի 777 LL 10 պետհամարանիշի ավտոմեքենային. Գ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Shamshyan.com-ի տեղեկություններով մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երեւան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետեւի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից եւ փորձել է օգնություն ցուցաբերել «ՎԱԶ-2106»-ի վարորդին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ. Հովհաննիսյանին:

Որոշ ժամանակ անց Վաղարշապատի Ոստիկանություն է մեղայականով ներկայացել 38-ամյա Վալերի Խ.-ն ու հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է 37-ամյա Սարիբեկ Կ.-ի անվամբ:

Աղբյուրը նշում է, որ մահացածը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն է:




Լրահոս