Ֆինանսների նախարարությունը պարտվեց բուքմեյքերական ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսներին նախարարությունը պարտվել է «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտադրել ՀՀ ֆինանսների նախարարությանը անվավեր ճանաչել մայիսի 30-ին կայացրած որոշումը իրենց 1.2 մլն դրամ տուգանելու մասին:

Դատական քաքշուկից հետո` 2018 թվականին փետրվարին, ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը հրապարակել է վճիռը, ըստ որի` ««Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ-ի հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարի` ««Եվրոֆուտբոլ բուքմեյքերական ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց տուգանք կիրառելու մասին հրամանը:




Լրահոս