
ՀՀ գլխավոր դատախազության մասնաշենքի վերնահարկը վերակառուցելու համար կառավարությունը քաղաքաշինության պետական կոմիտեին կհատկացնի 91 մլն 880 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գլխավոր դատախազության մասնաշենքի վերնահարկի վերակառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչեւ հուլիսի 15-ը:
Բայց ուշագրավն այն է, որ դատախազության վերնահարկը մտադիր են վերակառուցել մի քանի դպրոցների շինմոնտաժային աշխատանքների համար հատկացվող գումարները նվազեցնելու հաշվին: Խոսքը Վանաձորի թիվ 18, Երեւանի թիվ 91 դպրոցների եւ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտի մասին է: Ստացվում է` դատախազությունն իր վերնահարկը կառուցելու է ՀՀ քաղաքացիների հաշվին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: