ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միլիոններ՝ գովազդային վահանակներ ապամոնտաժելու համար. Տարոն Մարգարյանի հերթական շռայլությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը մի քանի միլիոնների հասնող գումարներ է ծախսել` քաղաքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակները ապամոնտաժելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թվով 350 հատ ապօրինի տեղադրված գովազդային վահանակի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն 950 հազար դրամ: Նշենք, որ այդ գովազդային վահանակները տեղադրված են եղել շենք-շինություններին, տանիքներին, վերգետնյա անցումներին, էլեկտրասյուներին եւ մայթերին:

Հետաքրքիր է` իսկ գովազդային վահանակների ապօրինի տեղադրման ժամանակ որտե՞ղ էին քաղաքապետարանի համապատասխան աշխատողները, եթե կարող էին գործընթացն ի սկզբանե կանխել, այլ ոչ թե հսկայական միջոցներ ծախսել դրանց ապամոնտաժման համար: Իսկ ապամոնտաժման ծառայությունները իրականացրել է «Ձեւավորում» ՓԲԸ-ն: Ի դեպ, քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է, ինչ այս ընկերության հետ պայմանագիր է կնքում` նման ծառայություններ իրականացնելու համար: Անգամ ամանորյա տոնածառի տեղադրման աշխատանքներն է իրականացրել: Հասկանում եք՝ այդ ընկերության սեփականատերերը Տարոն Մարգարյանի «մարդիկ» են:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս