
Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայանում ավտոբուսի հրդեհի պատճառով 100-ից ավելի չվերթ է հետաձգվել, հայտնում է Independent-ը: Հաղորդվում է, որ ավտոբուսը բռնկվել է օդանավակայանի կայանատեղիում։
Անվտանգության նկատառումներից ելնելով օդանավակայանի շուրջ 15.000 այցելուներ տարհանվել են:
2017թ-ին հրդեհ էր բռնկվել նույն օդանավակայանի անգարներից մեկում։