
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ»:
Այս մասին հայտնում է «sportslens.com»-ը:
Իսպանացու գործող պայմանագիրը մանկունիացիների հետ ուժի մեջ է դեռ ևս 18 ամիս:
Նշվում է, որ ՄՅՈւ-ի ղեկավարները ցանկանում են երկարաձգել պայմանագիրն իսպանացի ֆուտբոլիստի հետ: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դե Խեան մանկունիացիների կազմում բոլոր մրցաշարերում 37 հանդիպման է մասնակցել և բաց է թողել 28 գնդակ: