Նոր մանրամասներ նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցում բռնկված հրդեհից. ինչ վնասներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք,  որ Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան:

Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:03: Ամբողջությամբ այրվել են շոգեբաղնիքի փայտե երեսպատումը՝ 6 քմ և 2 փայտե դուռ:




Լրահոս