Ինչպես իմանալ` ով է գաղտնալսում Ձեր հեռախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի կոդերի միջոցով Դուք կարող եք տեղեկանալ Ձեր հեռախոսի կարգավորումների մանրամասները և փորձել հասկանալ`պաշտպանված են արդյոք սեր սարքը, հաղորդագրություններն ու անձնական տվյալները, և արդյոք հսկվում է Ձեր հեռախոսը:

*#21#

Այս կոդի միջոցով Դուք կարող եք հասկանալ` վերահասցեավորված է (переадресация) արդյոք Ձեր զանգը:

*#62#

Այս կոդը կօգնի Ձեզ հասկանալ`ում են վերահասցեավորված Ձեր հեռախոսազանգերը:

002#

Սա ունիվերսալ կոդ է, որը կանջատի բոլոր տեսակի վերահասցեավորումները: Այս կոդը կիրառելու համար նախընտրելի է, որպեսզի անջատեք ռոումինգ ծառայությունը:

*#06#

Սրա միջոցով Դուք կարող եք իմանալ Ձեր սարքի IMEI-ը (բջջային սարքավորման միջազգային նույնականացումը): Սա կօգնի Ձեզ գտնել հեռախոսը, եթե այն գողանան, անգամ եթե սիմ քարտը հանված լինի:

Ջեյմս Բոնդի գաղտնաբառերը

Գոյություն ունեն հատուկ կոդեր, որոնք կօգնեն որոշել գտնվելու վայրը: Սրա համար Ձեզ անհրաժեշտ կլինի netmonitor:

iPhone -ի համար  * 3001 # 12345 # *

Android -ի համար* # * # 4636 # * # * или * # * # 197328640 # * # *

Քայլ առաջին՝ անցում կատարեք  « UMTS բջիջների հավելված», ապա՝ UMTS RR և գրի առեք բոլոր թվերը: Այս թվերը կայանի բազային տվյալներն են: Ձեր հեռախոսը կմիանա այն մեկին, որը հաղորդում է լավագույն ազդանշանը:

Քայլ երկրորդ՝ վերադարձեք գլխավոր մենյու, սեղմեք MM տեղեկատվական հավելվածը, ապա PLMN ծառայությունը: Գրի առեք տեղական ցանցային կոդերը (LAC):

Երրորդ քայլ՝ Այս երկու թվերի և սովորական վեբ-ցանցի շնորհիվ (աջից չորրորդ հավելվածը)՝ Դուք կարող եք գտնել բազային ալեհավաքի գտնվելու վայրը, որին միացված է Ձեր հեռախոսը:

Դա կարող  է լինել փոքր ավտոբուս կամ բեռնատար մեքենա մեծ ալեհավաքով:

Ինչպես են կազմակերպում գաղտնալսումները գաղտնի գործակալությունները

Բոլոր երկրներում ազգային անվտանգության մարմինները մեր օրերում համագործակցում են բջջային բոլոր օպերատորների հետ, որոնք երբեմն նրանց տեղեկություններ են տրամադրում ցանկացած բաժանորդի մասին, եթե իհարկե այդ մարմինները ինֆորմացիա ստանալու թույլտվություն են ունենում: Տվյալներ տրամադրվում են նվազագույնը վերջին երեք ամսվա կտրվածքով:

Եթե իրավապահները գաղտնալսում են Ձեզ, Դուք դա, մեծամասամբ, չեք էլ նկատի: Եթե հեռախոսազրույցի ժամանակ տարօրինակ ձայներ եք լսում, հեռախոսի մարտկոցն արագ է լիցք կորցնում, հեռախոսը տաքանում է կամ անսպասելի վերագործարկվում, սա նախանշանն է այն բանի, որ Դուք պետք է վերանորոգեք Ձեր հեռախոսը, ոչ թե 100%-անոց ապացույց, որ Ձեզ գաղտնալսում են:

Ինչպես Դուք կարող եք Ձեզ ապահովագրել լրտեսներից կամ հանցագործներից

Օգտագործեք այնպիսի հաղորդակցության միջոցներ, ինչպիսիք են Telegram-ը, Chare-ն, Wickr-ը կամ Signal-ը: Հասկացեք՝ ինչպես է պաշտպանված Ձեր անձնական տվյալը, այնպես արեք, որպեսզի այն որևէ մեկի համար հասանելի չլինի: Զգույշ եղեք հատկապես երեխաների նկարները հրապարակելիս:

Մի ներբեռնեք անծանոթ ծրագրեր, հետևեք Ձեր կողմից տեղադրված ծրագրերին և անկախ Ձեր գտնվելու վայրից՝ օգտագործեք որոշ պաշտպանիչ մեխանիզմներ: Մի սեղմեք ոչ անվտանգ հղումների և մի միացրեք հեռախոսը կասկածելի անվճար կետերի:




Լրահոս