
Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս
Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ պատարագ։