«Արսենալ»-ը հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ «Սթոք Սիթի»-ի նկատմամբ (3:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսում երկու թիմերը չիրացրեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսի 74-րդ րոպեին «Սթոք Սիթի»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Մեսութ Օզիլի նկատմամբ: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Խաղակեսի վերջնամասում՝ 85-րդ րոպեին, Օբամեյանգը դարձավ նաև դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:0: Իսկ ահա խաղակեսի 89-րդ րոպեին «զինագործները» կրկին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Լակազետը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:

Հաջորդ հանդիպումը «զինագործները» կանցկացնեն Եվրոպայի լիգայի շրջանակներում մրցելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Խաղը կկայանա ապրիլի 5-ին:




Լրահոս