Իրական պատմություն. էս պոստը չկա, էն պոստից խաբար չկա, էրեխեն անհասանելի ա. Արմանի անունը զոհվածների մեջ չկար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանը համացանցի իր էջում ներկայացրել է իրական պատմություն` կապված ապրիլյան քառօրյա պատմության հետ:

Վատ լուրը արագ ա տարածվում: Ու էդ արագության մեջ հաճախ թացն ու չորը խառնվում են իրար:

2016թ. ապրիլի 2 ի առավոտը բարի չէր բացվել: Թնդանոթի արկերի ձայնը Երևանում մարդկանց հայացքների մեջ էր ու թերթերի առաջին էջերում: Էս պոստը չկա, էն պոստից խաբար չկա, Էրեխեն անհասանելի ա:

-Էրեխեն անհասանելի ա, նորից զանգի: Զանգի ընկերոջը, կամանդիրին: Զանգի վաենկոմատ: Ասում են իրանց պոստը վերցրել են:
Ասում են: Էնքան բան են ասում, էնքան մարդու մասին են ասում:

Արմանից նորություն չկա: Զոհվածների անունների մեջ չկար, բայց հեռախոսն անհասանելի էր: Զինկոմիսարիատում տեղեկություն չկար:
Ապրիլի 3 ը շատ ուշ եկավ: Ընտանիքն ամբողջ գիշեր մի նորության էր սպասում: Հարևաններն ասում էին , որ լսել են Արման անունով զոհ կա:
Ասում են: Լսել են:

Հեռախոսն անհասանելի էր: Անհասանելի էր և հույսը: Ասում են մերոնք պոստը հետ են վերցրել ու թուրքերին լավ սատկացրել են: Ասում են:
Նորից զանգ, նորից չարագույժ անհասանելին:

Զինկոմիսարիատում անունը չկա: Թերթերը լռում են: Հույսն Աստված ա:

-Սուս մնացեք, զանգը գնաց:
Ասում են զանգեր են եղել, որ թուրքերն են վերցրել: Ասում են:

-Հա պապ ջան, բարև: Պոստեր էինք, հեռախոսն անջատել էի…




Լրահոս