ՖՈՏՈ. Ինչ են իրենցից ներկայացնում Արցախում հայտնաբերված արտառոց քարաբեկորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում հայտնաբերված քարաբեկորները, որոնք տեղադրված են Արցախյան լեռների տափաստանամերձ հատվածի արևելյան լանջերից մեկի վրա և զբաղեցնում են մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, բնական գոյացություններ են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, քարաբեկորների համեմատաբար ամբողջական օրինակներն իրենցից ներկայացնում են մոտավոր կիսագնդաձև կամ կիսաձվաձև ծավալներ՝ բաղկացած իրար մեջ ներառված երկու թասաձև և մեկ գնդաձև ծավալներից:

«Արտաքնապես սրանք, կարծես, կենտրոնական «դեղնուցից» և երկու իրար մեջ առնված «սպիտակուցներից» բաղկացած հսկայական ձվեր լինեն, որոնք, ինչ-որ «հրաշքով», քարացել են և երկատվել՝ կտրվածքում ցուցադրելով երկու «սպիտակուցների» ավելի կարծր եզրերը, կենտրոնի գունդը, նրա մի մասը, կամ էլ ժամանակի ընթացքում տեղից դուրս եկած գնդի փոսորակը»,-ասաց Համլետ Պետրոսյանը:

Նա վստահեցրեց, որ քարաբեկորները բնական ծագում ունեն: Քարերի վրա արհեստական կտրվածքների, տաշվածքի կամ հղկման հետքերն իսպառ բացակայում են:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս