Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը բավարար է, մյուսի վիճակը շարունակում է մնալ ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը բժիշկները գնահատվում են բավարար: Նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: « Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: Հիվանդն առաջիկայում որեւէ վիրահատության չի ենթարկվի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին բաժանմունքից:

Ականի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս հիվանդի` Գարիկ Ղահրիյանի (ծնվ. 1987 թ.) վիճակը շարունակում է գնահատվել ծանր, սակայն դրական դինամիկայով:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս