SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Արզումանյանը։
Ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։ Հ
Մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։ Գորիսի ոստիկանություն է մեղայականով ներկայացել նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հակոբյանը, ով հայտնել է, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռ. Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծի են ենթարկել իրեն և իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մարկոսյանին։ Մ. Հակոբյանը հայտնել է նաև, որ վիճաբանության ընթացքում ինքը իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ. Օհանջանյանի որովայնին և դիմել փախուստի։
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: