«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջին անգամ ցույց է տվել նորածին որդուն` ընտանեկան լուսանկարներ հրապարակելով «Instagram»-ում:
Մարտի 10-ին 30-ամյա ֆուտբոլիստն ու իր կինը` Անտոնելան, ունեցել են իրենց երրորդ որդուն` Չիրոյին:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ու Անտոնելան մեծացնում են նաև իրենց երկու տղաներին` Տիագոյին (2012թ.) և Մաթեոյին (2015):