ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում

Ծաղկազարդի տոնին այս պսակների համար մարդիկ ստիպված էին երկար ժամանակ հերթ կանգնել, սպասել, որպեսզի կարողանային ձեռք բերել: Մինչդեռ երեկ անցորդներն ազատ մոտենում եւ վերցնում էին փողոցում հենց այնպես դրված պսակները:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացն ինչպե՞ս է տեղի ունենում:

Վահագն Սիրադեղյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնակամ կառույց են համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում առանց թույլտվության, քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ո՞ւմ է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակ:

Ջուլիա Կարապետյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`
թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.
oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք.
ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:




Լրահոս