Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ խաչքարերը նախնական հետազոտությամբ 14-16-րդ դարերով են թվագրվում:

«Հարկավոր է պեղել, մաքրել և հնարավորինս վերականգնել նախնական տեսքը»,-ասաց նա:

Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցում ռուսաստանաբնակ բարերարն այս տարի նախաձեռնել էր հիմնանորոգման աշխատանքներ, սակայն խաչքարեր հայտնաբերվել են նաև ժայռերին քանդակված:

Նոր գտածոների հետազոտությամբ պայմանավորված՝ եկեղեցու շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է:




Լրահոս