Լուսանկարն արվել է Թումանյան փողոցում
Մայրաքաղաքի հենց կենտրոնում` Թումանյան փողոցում, առավոտյան նման տգեղ եւ կեղտոտ տեսարան էր: Պատասխանատու անձանց մի փոքր բարեխղճությունը չէր խանգարի` գոնե կենտրոնական հատվածներում կատարելու իրենց պարտականությունները:
ՀԱՐՑ. Եթե քաղաքացիական ծառայողը դիմել է քաղաքացիական խորհրդին եւ անհամաձայնություն է հայտնել իր նկատմամբ կիրառվելիք կարգապահական տույժի կապակցությամբ, նրա նկատմամբ կարո՞ղ է կարգապահական տույժ կիրառվել:
Գրետա Մկրտչյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե քաղաքացիական ծառայողը դիմել է Խորհրդին եւ անհամաձայնություն է հայտնել իր նկատմամբ կիրառվելիք կարգապահական տույժի կապակցությամբ, կարգապահական տույժ կիրառող համապատաuխան պաշտոնատար անձի կողմից քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումը կասեցվում է մինչեւ ծառայողական քննության ավարտն ու Խորհրդի կողմից համապատաuխան որոշում կայացնելը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարները:
Հեղինե Մխիթարյան (39 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող եւ ընդհանուր հարկման դաշտում գտնվող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6,000,000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել նպատակային սոցիալական վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից:
Նշենք, որ եթե մասնակցի` տարեկան կտրվածքով բազային եկամուտը գերազանցում է 6,000,000 դրամը, ապա այդ մասնակցի օգտին պետական բյուջեից տարեկան վճարի չափը կազմում է 3,000,000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը վճարվում է մասնակցի կողմից: Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ամսական կատարել նպատակային սոցիալական վճար 5000 դրամի չափով, եթե հանդիսանում է.
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող, կամ
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեություն իրականացնող, կամ
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող:
Սահմանված գումարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված նպատակային սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նրանք չեն կատարում նպատակային սոցիալական վճարներ: Այս դեպքում այս մասնակիցների համար պետական բյուջեից նույնպես հատկացումներ չեն կատարվի: