Գիտնականները հաշվարկել են, որ մահերի 70 տոկոսը լինում է ոչ ճիշտ կենսակերպի պատճառով: Իսկ, որպեսզի քիչ հիվանդանաք, պետք է շատ տեղեկատվություն իմանաք բժշկական ոլորտի նորարությունների մասին: Ահա մի քանի գիտական բացահայտումներ, որոնք պետք է իմանան բոլորը:
Ժամանակ առ ժամանակ քաղցած մնալն օգտակար է դիմադրողականությանը
2-4 օրով սննդից հրաժարվելըն օգնում է թարմացնել իմունիտետային համակարգը: Նաև պետք է երկար ժամանակ քաղցած մնալ և մանկության շրջանում և տարեց ժամանակ:
Քնի ժամանակ նույնիսկ ամենափոքր լույսը կարող է դեպրեսիա առաջացնել
Ճապոնացի գիտնականները երկու տարի հետևել են 860 մարդկանց քնին, որոնցից մի քանիսի մոտ հետազոտության ժամանակ դեպրեսիա չկար: Պարզվել է՝ այն մարդիկ, ովքեր լիակատար մթության մեջ չեն քնել, սթրեսներ են առաջացել:
Մաքրությունը խնդիրներ է առաջացնում կանանց մոտ
Այն կանայք, ովքեր տանը հաճախ են զբաղվում մաքրությամբ և օգտագործում են մաքրող միջոցներ, ավելի են հակված թոքերի հետ կապված հիվանդություն ձեռք բերելուն: Մաքրուհիների մոտ նաև հաճախ ասթմա է նկատվում:
Լավատեսներն ավելի քիչ են հակված սրտի խնդիրներ ձեռք բերելուն
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ լավատեսներն ավելի քիչ են առողջական խնդիրներ ունենում: Ընդ որում, խոսքը նաեւ սրտի հետ կապված հիվանդությունների մասին է:
Միայնակ լինելն օգտակար է կազմվածքի համար
Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր զուգընկեր ունեն, 20 տոկոսով ավելի ավելորդ քաշ ունեն, քան միայնակ մարդիկ: Ընդ որում, զուգընկեր ունեցող մարդիկ նաև հաճախ ծխել և խմել են:
Երջանիկ կյանքի գաղտնիքը համացանցի ամեն օր օգտագործման մեջ է
Եվ կարևորն այն է, որ ոչ թե որքան ժամանակ եք անցկացնում համացանցում, այլ թե կոնկրետ ինչ եք անում: Հենց դա էլ ազդեցություն է ունենում:
Մերկ քնելն ավելի օգտակար է
Այսպես մաշկը շնչելու հնարավորություն է ունենում և կարգավորվում է նյութափոխականությունը: