
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը դատարան հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է պարտավորեցնել ԱԳՆ-ին երկարաձգել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամի գրանցումը: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի հետ: Վերջինս պարզաբանեց. «Խնդիրը կապված է մեքենաների գրանցման հետ»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: