Ի՞նչ կրեատիվ ակցիաներ է պլանավորում «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը մինչև ապրիլի 17-ը մի շարք կրեատիվ ակցիաներ է պլանավորում, որոնցից մեկը, օրինակ, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի «տեսախցիկները» Սերժ Սարգսյանի լուսանկարներով փակելն է։

Ուրբաթ օրը նախաձեռնող խումբը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։ «ՔՊ» կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել միմյանց հետ համագործակցելու շուրջ։ Դրանք կարող են լինել իրազեկման ակցիաների, բուկլետների տարածման, միմյանց միջոցառումներին մասնակցելու տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս