Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել Է վերադառնալ հայրենիք եւ իշխանությունների «վերջը տալ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրական վտանգը կարելի Է հաղթահարել միայն տնտեսության եւ կենսամակարդակի աճով: Ես մտադիր եմ անձամբ զբաղվել դրանով: Այժմ իմ դեմ մեղադրանքներ են առաջադրված մի նպատակով՝ որպեսզի ես նույնիսկ չմտածեմ Վրաստան վերադառնալու մասին:
Չսպասե՛ք: Ես կգամ Վրաստան եւ բոլոր ծրագրերը կիրականացնեմ իմ թիմի հետ միասին: Ես վրաց ժողովրդին դժբախտության մեջ չեմ թողնի»,-հայտարարել Է Սահակաշվիլին: Ուղերձի տեսագրությունը տարածել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները:
Սահակաշվիլին նաեւ խոստացել Է ներկայիս իշխանությունների «վերջը տալ նախագահական ընտրություններից հետո»: Վրաստանում Սահակաշվիլիին մեղադրանքներ են առաջադրված մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ անձնական կարիքների համար պետական միջոցներից շուրջ 5 մլն դոլար ծախսելու գործով: Նա երկրից հեռացել Է 2013 թվականին նոր նախագահի պաշտոնակալությունից անմիջապես հետո: Ավելի ուշ նախկին նախագահին ներպետական հետախուզում Է հայտարարվել:
Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարում Էր, որ Սահակաշվիլիին կձերբակալեն երկրի սահմանը հատելուց անմիջապես հետո: Բացի այդ, Թբիլիսիի դատարանը Սահակաշվիլիին հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման Է դատապարտել 2006 թվականին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով:
Նախկին նախագահը մեղավոր Է ճանաչվել «ծառայողական դիրքի չարաշահում» հոդվածով: Սահակաշվիլին ներում Է շնորհել Գիրգվլիանիի գործի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների, այդպիսով՝ նրանց ազատելով պատասխանատվությունից: Ուկրաինայի իշխանությունները փետրվարի 12-ին Սահակաշվիլիին արտաքսել Էին Լեհաստան: Ավելի ուշ քաղաքական գործիչը ժամանել Է Նիդեռլանդներ, որտեղ փաստաթուղթ Է ստացել Եվրամիությունում ապրելու եւ աշխատելու իրավունքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: