«Մենք կգնահատենք իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողություններ կկատարենք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ «Իմ քայլը» նախաձեռբնության մասնակից Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները Սպիտակից ուղևորվում են Վանաձոր, քայլերթը շարունակվելու է, ապրիլ 13-ին 18:30-ին հասնելու են Ազատության հրապարակ:
«Մարդկանց ցանկացած թվի դեպքում մենք մեր պատկերացումներն ունենք: Մեր քայլն ուղղված է քաղաքացիների ինքնավստահությունն ու ինքնագնահատականը բարձրացնելուն: Մենք շփվում ենք քաղաքացիների հետ, տեսնում ենք, որ նրանք կոտրված են, բայց նաև ուրախ ենք, որ մեզ հետ շփումների ժամանակ մարդկանց տրամադրությունները փոխվում են»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այսօրվա հոդվածին, որտեղ ասվում է, որ ընդդիմության պետք է վերահսկողական լծակներ տրվեն, ապա Փաշինյանն ասաց, որ օրինակ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ունեն ներկայացուցիչներ, սակայն ՀՀԿ-ին հաջողվում է օրենսդրական տարբեր փոփոխություններ սղղացնել: «Պարոն Մարուքյանը հիշել էր նաև ՍԴ մասին, Ընտրական օրենսգիրքը, այդ փաստերի արանագրումը պիտի ակնհայտ դարձնի, որ Հայաստանն ընթանում է այլ ճանապարհով, եթե մենք որևէ նույնիսկ իշխանություններից զիջումներ կորզելու տրամադրական մեջ աշխատենք, նշանակում է, որ դա «Ելք» դաշինքին դնում է թաքուն պայմանավորվածությունների մեջ»:
Նա խորհուրդ տվեց գործընկերներին ավելի քիչ կենտրոնանալ Սերժ Սարգսյանի ցանկությունների վրա, կենտրոնանալ հասարակական ցանկությունների վրա: