Օրգանիզմում վիտամինների անբավարար քանակի հիմնական նշանները. անուշադրության մի մատնեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fithacker.ru կայքը գրում է, որ օրգանիզմում վիտամինների անբավարար քանակն առաջանում է տարիների ընթացքում և կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Ուշադրություն դարձրեք այն նշաններին, որոնք կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում որոշակի նյութերի քանակը։

Երկաթի անբավարարության 9 նշան

հոգնածություն,
ուժեղ մկանային ցավեր,
անտարբերություն,
հաճախակի մրսածություն,
ցրվածություն,
դժվարացած շնչառություն՝ նույնիսկ ամենափոքր ֆիզիկական ծանրաբեռնվածություն դեպքում,
գունատ մաշկ,
թույլ եղունգներ,
օրգանիզմի դիմադրողականության կտրուկ անկում։

Մագնեզիումի անբավարար քանակի նշաններ

մկանային ջղաձգումներ,
գրգռվածություն,
քնի խանգարում՝ հոգնածություն առավտյան, նույնիսկ երկար քնելուց հետո, անքնություն, գիշերային մղձավանջներ,
տագնապայնություն,
գլխացավեր և գլխապտույտ։

Նատրիումի անբավարար քանակի նշաններ

գիտակցության խճճվածություն,
ախորժակի բացակայություն,
սրտխառնոց,
փսխում,
միզարձակման բացակայություն,
տախիկարդիա՝ արագացած սրտխփոց,
անտարբերություն,
մաշկի չորություն,
մաշկի ձգվածության կորուստ,
ծարավի զգացում։

Կալցիումի անբավարար քանակի նշաններ

ճնշվածություն, տագնապայնություն, գրգռվածություն,
թույլ մազեր, եղունգներ,
մաշկի թուլություն, չորություն,
աղիների սպազմ,
փչացող ատամներ,
հյուծվածություն։

Յոդի անբավարար քանակի նշաններ

արագ հյուծվածություն, թուլություն, վատ տրամադրություն,
ցավ սրտում, շնչահեղձություն,
իմունիտետի թուլություն, հաճախակի մրսածություն և վարակիչ հիվանդություններ,
ախորժակի անկում,
լսողության, հիշողության վատացում, գլխացավեր,
մազաթափություն, մաշկի չորություն։

Կալիումի անբավարար քանակի նշաններ

մակերեսային շնչառություն,
մկանային թուլություն,
արագ հյուծվածություն,
սրտխառնոց,
խճճված գիտակցություն,
մաշկի չորություն,
թուլություն,
վնասված մաշկի դժվար վերականգնում։




Լրահոս