
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 9-ին ԱԺ եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվելու է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգրկված է ապրիլի 10-ին սկսվելիք ԱԺ նիստերի օրակարգում: Հնարավոր է սակայն, որ հանձնաժողովների համատեղ նիստը չկայանա քվորումի բացակայության պատճառով: Ապրիլի 9-ին նշանակված է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որից հետո լինելու է ֆուրշեթ: Վտանգ կա, որ ֆուրշեթից հետո պատգամավորների մեծամասնությունը այնպիսի բարձր տրամադրություն կունենա, որ այլևս ցանկություն չի լինի քննարկելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: