Մոտոցիկլետներ, կորտեժ. Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգով` մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ: Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից` Դեմիրճյան հասցեից:

Մինչ այդ` նույն հանդիսավորությամբ ՄՀՀ կտարվեն պետական և հոգևոր խորհրդանիշները․ Մատենադարանից Վեհամոր` 7-րդ դարի Ավետարանը, ՍԴ-ից` Սահմանադրության մայր օրինակը, նախագահականից` պետական դրոշը և նախագահական նշանը: Արարողակարգն սկսվելու է ժամը 12-ին։

Արմեն Սարգսյանը միայնակ կմտնի դահլիճ, աջ ձեռքը կդնի Ավետարանի ու Սահմանադրության վրա, կերդվի: Ապա կստանա Վեհափառի օրհնությունը, և ողջույնի խոսք կասի Սերժ Սարգսյանը: Դրանից հետո Արմեն Սարգսյանը կտեղափոխվի Մաշտոցի իր նստավայրը` հիանալու հարևանությամբ գտնվող Մատենադարանով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս