Ապրիլի 3-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 34-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը 1984 թ. ծնված Գևորգ Խ.-ն է, որը ժամը 20.15-ին Երևանի Լվովյան փողոցից «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին: Գևորգ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Երևանում տաքսու վարորդը դանակի սպառնալիքով ուղևորուհուց պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ