ՀՀ կառավարությունը, ՄԻԵԴ որոշման համաձայն, որպես փոխհատուցում հերթական գումարն է հատկացնելու ՀՀ քաղաքացուն: Այս անգամ կառավարությունը կհատկացնի 12 հազար եվրոյին համարժեք դրամ՝ «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դիմումատուի դուստրը հղիության վաղ շրջանում գտնվելիս կորցրել է գիտակցությունը, ընկել ցնցումների մեջ, որից հետո շտապօգնություն է կանչվել, սակայն վերջինս ժամանել է կանչից 40 րոպե անց: Արվել է ներարկում, որից հետո դիմումատուի աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով` մահացել է: Գործի քննության արդյունքում ՄԻԵԴ-ն արձանագրել է մի շարք ընթացակարգային թերություններ:
Մասնավորապես դիմումատուի դստեր մահվան առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, չեն ձեռնարկվել միջոցներ՝ մահվան հանգամանքները պարզելու համար՝ ո՛չ դիահերձմաբ, ո՛չ էլ հետագա դատաբժշկական փորձաքննություններով: Ու հիմա այս սխալների համար վճարում է պետությունը՝ հարկատուներիս հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցներից: