Ապրիլի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններիի հակազդման վարչության քրեական հետախույզները գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Սամվել Օզմանյանին։ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող 37-ամյա Օզմանյանը կասկածվում էր մի կնոջից խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։
Ընթերակաների ներկայությամբ բերման ենթարկվածի մեքենան խուզարկվեց։ 2000 եվրո շորթած գումարն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և փոխանցվել Վաղարշապատի քննչական բաժին։
Դեպքի նախապատմությանն ու բուն դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։