ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու չկանխվեց «Ֆաստ կրեդիտ»-ի զինված հարձակումը. միջոցները տնտեսելու հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին դիմակավորված անձը` ատրճանակով եւ նռնակով զինված, մուտք է գործել «Ֆաստ կրեդիտ կապիտալ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի` Խուդյակովի հասցեում գտնվող գրասենյակ եւ հափշտակել մոտ 6.3 մլն դրամ: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ այս դեպքը հնարավոր էր` տեղի չունենար, եթե գրավատունը հսկվեր անվտանգության աշխատակիցների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գրավատան անվտանգությունը ապահովում է ոստիկանության ՊՊԳ վարչությունը: Բայց ոստիկանությունից հայտնեցին, որ ընկերությունն անվտանգությունն ապահովելու պահանջով իրենց դիմել է եւ պայմանագիր է կնքել ժամը 09.00-ից մինչեւ 18.00-ն: Դրանից հետո արտակարգ իրավիճակների դեպքում ընկերության աշխատակիցները ոտնակով ազդանշան պետք է տան, որից հետո ոստիկանները պետք է հասնեն դեպքի վայր: Այսինքն` «Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ի ցանկությամբ ոստիկանությունը իրենց անվտանգությունը ապահովել է ընդամենը վեց ժամ: Հավանաբար փորձել են տնտեսել միջոցները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս