Հայտնի մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանը հանդես է եկել նոր` մերկ ֆոտոշարքով: ArmLur.am-ը զրուցել է մոդելի հետ` հասկանալու համար` չի՞ վախենում արդյոք հերթական քննադատությունների ալիքից: Մեր զրույցի ընթացքում, սակայն, պարզ դարձավ, որ Անիտա Հարությունյանը միանգամայն այլ նորություն ունի. շատ հնարավոր է` նա այս ֆորմատով ֆոտոշարքեր այլևս չունենա, իսկ պատճառը, պարզեցինք, մոդելի անձնականն է` նա սիրահարվել է:
Ի դեպ, Անիտա Հարությունյանը ռուսական ամսագրի հետ կնքած պայմանագիրը խզելու հետևանքով պետք է կլորիկ գումար վճարի` որպես փոխհատուցում: Ինչպես ինքը` մոդելն է ասում` հանուն անձնականի կարելի է մեծ զոհողությունների դիմել:
Այսպիսով` մոդել Անիտա Հարությունյանը պատրաստ է հանուն անձնական երջանկության փոխել մասնագիտական գործունեության ոճն ու ուղղվածությունը։ Թե ինչպիսին կլինի այն հետագայում ցույց կտա ժամանակը։
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան