Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Սուրբ Աթոռ, աշխատանքային այցով` Իտալիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 4-ին, պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ եւ կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Դրանից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:

Հանրապետության նախագահի ապրիլի 4-6-ը կայանալիք այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում նաեւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ: Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որից հետո Սերժ Սարգսյանը եւ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն հանդես կգան ԶԼՄ-ների առջեւ հայտարարություններով:

Նախագահ Սարգսյանը աշխատանքային այց կկատարի նաեւ Իտալիայի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի եւ Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:




Լրահոս