Armenian text to speach

Վայոց ձորի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում չարաշահումներ են բացահայտվել. թիրախում կրկին համայնքապետերն են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին եւ ներկա համայնքապետերի դեմ «սանձազերծված պայքարի» շրջանակներում իրավապահները լուրջ չարաշահումներ են բացահայտել Վայոց ձորի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է. «Վերմաշեն համայնքի նախկին ղեկավարի մասին է խոսքը, գնումների գործընթացի հետ է կապված: Ուսումնասիրության արդյունքում այնտեղ տեսել են ինչ-որ խնդիր: Ցանկանում եմ ասել, որ մարզպետարանը իրավասություն չունի ստուգումներ կատարել: Այսինքն` գնումները ներկայացնում են մարզպետարան, մարզպետարանը դա օրենքով սահմանված կարգով կայքերում տեղադրում է, եւ այդ գնման արդյունքում, թե ինչ կարգի հարաբերություններ են մտնում, դա հետո ենք տեսնում, որ այդտեղ որոշակի խնդիրներ են առաջանում»:

Առավել մանրամասը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս