Պաշտոնական ցուցանիշներն իշխանությունների դեմ են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած իշխանությունների պնդումներին, թե տնտեսական աճի համատեքստում Հայաստանը նաեւ արտահանման եւ ներմուծման ոլորտում է զգալի աճ գրանցել, պաշտոնական վիճակագրությունն այնքան էլ դրական ազդակների մասին չի խոսում: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գնալով խորանում է արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը՝ ներմուծման եւ արտահանման տարբերությունը: Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ից արտահանվել է 386,9 մլն դոլարի եւ ներմուծվել 711,5 մլն դոլարի ապրանք:

Ասել է, թե արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 324,6 մլն դոլար: Մեկ փաստ էլ. կառավարությունն այս ընթացքում խոստացել է Հայաստանում արտահանելի տնտեսություն ունենալ, նույնիսկ արտահանման բարձր ցուցանիշներ ապահովել: Այնինչ` իրականությունը հակառակի մասին է վկայում: Մեկ փաստ էլ. չնայած իշխանությունները խոսում են ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկան գրավելու մասին, սակայն ավելի շատ աճել են ԵՄ-ի հետ առեւտրաշրջանառության ծավալները՝ 53 տոկոսով, դեպի ԵՄ արտահանման ծավալները՝ մոտ 41 տոկոսով»:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս