Կարեն Կարապետյանը լավ է նայում իր ստեղծած հիմնադրամին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ գումար կհատկացնի իր կողմից ստեղծած «Թվային Հայաստան» հիմնադրամին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կառավարությունն այդ հիմնադրամին կհատկացնի 52 մլն 250 հազար դրամ` կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար: Նշենք, որ հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: Հետաքրքիր է` ինչ ճակատագիր է ունենալու Կարեն Կարապետյանի կողմից ստեղծված հիմնադրամը նոր վարչապետի օրոք: Հիմնադրամ, որի արդյունավետությունը խիստ կասկածելի է»:

Առավել մանրամասը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս