Կառավարության այսօրվա նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ հայտարարություն արեց:
«Մոտ ժամանակներս մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աշխատանքի համար, չվախենաք, դեռ շարունակելու ենք աշխատել, տեմպերը չգցեք», – հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է տալու: