
Այսօր Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության վերջին նիստն է: Բանն այն է, որ ապրիլի 9-ին Կարապետյանի կառավարությունը հրաժարական է տալու եւ դրանից հետո մինչ նոր կառավարության ձեւավորումը գործադիրի անդամները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Իսկ ապրիլի 9-ց ուժի մեջ մտնող կարգավորումների համաձայն էլ կառավարության նստերն այսուհետ փակ են լինելու: