ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթկայությամբ եւ զուգահեռ գործում է «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը: Պարզվում է` այս ՊՈԱԿ-ը իրականացնում է նույն գործառույթները, ինչը գույքի կառավարման վարչությունը: Օրինակ` ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ նշված են գույքի գույքագրման, հաշվառման գնահատումը, վերագնահատումը, անգամ պետական գույքի մասնավորեցման աշխատանքները:
Այսինքն` այն, ինչը կարող է առանց որեւէ դժվարության իրականացնել ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի ղեկավարած կառույցի յուրաքանչյուր ստորադաս բաժին: Ստացվում է` Ա. Սահակյանը ականջալուր չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներին` լուծարել, օպտիմալացնել կրկնվող գործառույթներ ունեցող ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը: Այս հարցը թերեւս ունի իր պատասխանը. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերը նշված ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանը Արման Սահակյանի բակային ընկերն է: Կարճ ասած` մեր հանրապետությունում արդեն սովորույթ է ծանոթ-բարեկամ-ընկերների համար ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր ստեղծել` այդպես վատնելով պետական միջոցները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: