Ինչ են մտածում դատարանների նախագահները. փոփոխությունների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 օրից Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը, ասել է, թե ԲԴԽ-ն առաջիկայում դատարանների նախագահների պաշտոնից ազատման կամ նշանակման հարցն է բարձրացնելու:

Ինչ են մտածում դատարանների նախագահները

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյան

-Պարո՛ն Մնոյան, Ձեր ճակատագրի մասին խոսե՞լ են Ձեզ հետ. մնալո՞ւ եք դատարանի նախագահ, թե՞ ոչ:

-Գիտեք, ժամանակը ցույց կտա, շտապել, վռազել պետք չի, կանխագուշակում անել պետք չի:

-Ըստ Ձեզ` Ձեր ո՞ր արժանիքի համար պետք է հերթական անգամ դատարանի նախագահ նշանակեն:

-Այդ հարցը ինձ չպետք է երեւի թե ուղղեք:

-Իսկ Դուք Ձեր արժանիքների մասին չե՞ք ուզում խոսել:

-Իհարկե ոչ:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս