Նահապետ Գևորգյանը կրկին արտոնյալ է. քողարկելով անպարտաճանաչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 105-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել:

Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարագայում: Այս հանձնաժողովի անդամ է հանդիսանում Նահապետ Գեւորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկայանում: Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում:




Լրահոս