
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել շուրջ 7 ամիս, վերսկսել է մարզումները:
Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ռեֆլեքսները տեղում են: Այսօր Մանուել Նոյերն առաջին անգամ մարզվել է գնդակով: Նախորդ տարվա սեպտեմբերին Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահը վնասվածք էր ստացել և բաց էր թողել շուրջ 7 ամիս:
«Բավարիայի» առաջին համարը երեքշաբթի անցկացրել է մարզում, իսկ այսօր մարզվել է գնդակով»,- գրված է կայքում: