ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոշակառուների բողոքը. ինչո՞ւ կենսաթոշակներն ավելի շուտ չեն վճարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է`ինչ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում կենսաթոշակի հետ կապված: Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտարարել էր, որ կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 5-ից:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած կենսաթոշակառուներին մի հարց է հետաքրքրում՝ արդյոք հնարավոր չէ կենսաթոշակներ բաժանել ամսվա ոչ թե երրորդ, այլ երկրորդ կամ առաջին աշխատանքային օրը: Քանի որ նրանց մեծ մասը ողջ ամսվա ընթացքում սպասում են կենսաթոշակին, որպեսզի դեղ գնեն, կոմունալ վարձերը վճարեն եւ այլ կարեւոր ծախսեր կատարեն: Ի դեպ, տեղեկացնենք, որ կան կենսաթոշակառուներ, որոնց թոշակը փոստատարները բերում են անմիջապես տուն: Բայց այդ հատվածին թոշակը հասնում է ամսվա 10-ին, 11-ին կամ ավելի ուշ:

Արդյոք ՍԱՊԾ-ն հնարավորություն ունի կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպել ոչ թե ամսվա երրորդ աշխատանքային օրը, այլ`ավելի շուտ:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս