
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում առաջիկայում նոր և խոշորամասշտաբ ներդրումային ծրագիրը կիրականացվի: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը՝ Սերժի Վաչոն և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատրաստվում են համատեղ զբաղվել ծխախոտի արտադրությամբ: Երևի նրանց վրա շատ է ազդել «Գրանդ տոբակո» և «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունների ֆինանսական հաջողությունը, և նրանք էլ են փորձում մաս ունենալ ծխախոտային բիզնեսից: Երբ ՊԵԿ ղեկավարն ու նախագահի թիկնազորի պետը համատեղ բիզնես են հիմնում, մրցակիցները իսկապես կարող են լուրջ խնդիրներ ունենալ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: