«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում իր երդմնակալության արարողության հրավիրյալների ցուցակը չի համաձայնեցրել գործող նախագահի աշխատակազմի հետ: Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմում դժգոհ են մնացել, որ Սարգսյանը հրավերքներ է ուղարկել նաև ընդդիմադիր կուսակցություններին և մամուլի ներկայացուցիչներին, որոնք գործող իշխանությունների համար տարիներ շարունակ համարվել են իզգոյներ: Բայց Սարգսյանը ցույց է տվել, որ դա իր միջոցառումն է, և ինքն է որոշելու, թե ովքեր կարող են ներկա գտնվել:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: