Արտաշատի քաղաքապետը զբաղված է կադրային ջարդով. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի աղբամանները մաքրելու հրահանգ տալու փոխարեն զբաղված է կադրային ջարդով:

Ըստ մեր աղբյուրների` վերջինս աշխատանքից ազատված աշխատակիցների փոխարեն` իր ազգուտակին է ընդունում աշխատանքի` նրանցից շատերին նշանակելով հարմարավետ պաշտոնների: Օրերս Բենիամինյանը քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան տնօրեն Գագիկ Հովհաննիսյանին հրահանգել է աշխատանքից ազատման դի­մում գրել: Ազատման դիմում է գրել նաև Հովհաննիսյանի կինը, որը մշակույթի տանը ձեռքի աշխատանք է դասավանդում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս