![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/c6d5af2f25c42f77072d330071d8b065.jpg)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի առաջնության «Սաութհեմփթոնի» հետ առաջիկա հանդիպումը: Այդ մասին նշել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Վենգերի խոսքով, Մխիթարյանը ծնկի հետ խնդիր ունի, սակայն վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ երեկ կայացած «Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպման 58-րդ րոպեին մոսկվացիների պաշտպան Ալեքսանդր Շեննիկովը կոպիտ հնարքով կանգնեցրել է Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը: Վնասվածք ստանալով Մխիթարյանը փոխարինվել էր: