
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում դեսպան:
Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, նա այդ պաշտոնում կփոխարինի Իվան Վոլինկինին, որը Պուտինի մեկ այլ հրամանագրով ազատվել է ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի պաշտոնից:
Կոպիրկինը նախկինում զբաղեցրել է Եվրամիությունում և Ատոմային էներգետիկայի եվրոպական ընկերակցությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: