
Նյու-Յորքն աշխարհի ամենախոշոր մեգապոլիսներից մեկն է: Այն աշխարհի կենտրոններից է, որտեղ հանդիպում են տարբեր մշակույթ կրող մարդիկ: Այնտեղ յուրաքանչյուրը կարող է իր համար հետաքրքիր բան գտնել:
Եվ մինչ այլ մարդիկ բառեր են փնտրում, որպեսզի նկարագրեն իրենց տպավորությունները, լուսանկարիչ Ռիչ Դոհերտին վերցնում է տեսախցիկը, դուրս է գալիս Նյու-Յորքի փողոցներ և լուսանկարում այն, ինչ տեսնում է իր ճանապարհին: