Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 22–ամյա վարորդը УАЗ-ով կողաշրջված վիճակում հայտնվել է գետում. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 22-ամյան Արեն Սահինյանը իրենց գյուղում իր վարած УАЗ 469 մակնիշի 34 VV 772 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կամրջի վրա կորցրել ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջված վիճակում հայտնվել գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահինյանը, ուղևորներ, Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ, 22-ամյա Ռոման Միրզոյանը, նրա համագյուղացիներ, 22-ամյա Արթուր Թաթոսյանը, 21-ամյա Ալիկ Աբրահամյանը, և 22-ամյա Լևոն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածներից Լ. Առաքելյանը մահացել է:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս