«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատերը կհիշեն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դեռ 2017թ. հունիսին տված հանձնարարականը` վերահսկողություն սահմանել տաքսիների նկատմամբ, լիցենզիա իրականացնելիս նրանց հանդեպ ուշադիր լինել: «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ասել էր նա: Ու քանի որ վերջերս նաեւ տաքսու վարորդների մասնակցությամբ մի քանի հանցագործություն էր տեղի ունեցել, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց՝ ի՞նչ են արել վարչապետի հանձնարարականի ուղղությամբ:
Պարզվում է` իշխանությունները այս ոլորտում միայն օրենսդրական փոփոխություններ են անում: Ավելին` Մարտիրոսյանը նշել է, թե իրենց պետք է քաղաքացիների աջակցությունը: «Ոչ թե կառավարության ինչ-որ որոշումով կամ պաշտոնյայի քայլով պետք է արվի, այլ դա հասարակությունը պետք է պայքարի դրա դեմ, որ մենք հասնենք բարձր մակարդակի»,- ասել է նա՝ կոչ անելով բոյկոտել վատ տաքսիները:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: